ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոր քաշային կարգեր

Նոր քաշային  կարգեր
20.12.2013 | 11:46

Համաձայն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) պաշտոնական տեղեկատվության, 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք օլիմպիական խաղերում ըմբիշները պայքարի մեջ կմտնեն նոր քաշային կարգերով: Այսպես, հունահռոմեականների համար հաստատված են 59, 66, 75, 85, 98, 130, ազատ ոճայինների համար` 57, 65, 74, 86, 97, 125 կգ քաշային կարգերը: Դժվար չէ նկատել, որ տեղաշարժերի արդյունքում անհետացել է 60 կգ քաշային կարգը:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2014 թվից:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ